ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նախագահականով` Գյումրի

Նախագահականով` Գյումրի
19.07.2012 | 21:17

Մինչ հայրաքաղաք Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հայտնի անեկդոտների մշտական գործող անձ Վարդանիկի նման ընկեր Մարգոների, իմա` տարբեր քաղաքական ուժերի դռներն ընկած, փորձում է վերջիններիս բարեհաճությունը պոկել գալիք ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու գործում, նրա մրցակից, «լեննականցի» Սամվել Բալասանյանը քաղաքապետ դառնալու ավելի կարճ ճանապարհ է ընտրել: ՈՒղի՛ղ նախագահական: Բնականաբար` Սերժ Սարգսյանի հատուկ հրավերով: Թե ինչ են խոսել նախագահն ու խիստ ինքնատիպ «ճակատագիր» ունեցող Բալասանյանը, դժվար չէ գուշակել` ապավինելով հետագա զարգացումների տրամաբանությանը: Փաստորեն, այսօր` օրվա երկրորդ կեսին, Բալասանյանը ժամանում է նախագահական, իսկ մի քանի ժամ անց իր երկրորդ «ճակատագիր» ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է, որ սեպտեմբերին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է հենց նրա թեկնածությունը: Ինչու է հանրապետության և «Հանրապետականի» նախագահ Սերժ Սարգսյանը որոշել «ժերտվա տալ» իր միլիոն տարվա կուսակից «խեղճ Վարդանիկին», դարձյալ դժվար չէ գուշակել` այս անգամ ապավինելով կատարված իրողությունների տրամաբանությանը: Իսկ իրողությունն այն է, որ Վարդան Ղուկասյանը, փաստորեն, տապալեց խորհրդարանական վերջին ընտրությունները Գյումրիում, ինչը նշանակում է, որ երբեմնի զորեղ քաղաքապետը ոչ նախկին թափն ունի իր «հայրերի» քաղաքում, ոչ առաջվա հեղինակությունը` իր հայրենակիցների աչքում:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ